«Ճանաչելով Նիկոլին՝ ասում եմ՝ Նիկոլն իր իշխանությունը պահելու մահապարտ է». Նաիրա Զոհրաբյան
«Ճանաչելով Նիկոլին՝ ասում եմ՝ Նիկոլն իր իշխանությունը պահելու մահապարտ է»,- այսօր «Նիկոլ Փաշինյան. Մահաբեր հնգամյակ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Այստեղ Նիկոլի հարցը չէ, որովհետև եթե կա Նիկո՛լ, չի՛ լինելու Արցախ և չի՛ լինելու Հայաստան: Այս 2 օրվա իր շոուի ժամանակ ինքն ասում է՝ Մադրիդյան սկզբունքներով Արցախը հանձնված էր Ադրբեջանին, բայց Կառավարության իր ծրագրում Մադրիդյան սկզբունքները ներառում է՝ որպես բանակցային կարևորագույն փաստաթուղթ:
Խոսում է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի մասին, խաբում է հանրությանը՝ չասելով, որ Ալմա Աթայի հռչակագիրն 91 թվականին ընդունվել է հատուկ վերապահումով, որտեղ նշված է, որ այն չի կարող վերաբերել Արցախին:
Որպես հայտնի քաղաքական ժանգլյոր՝ շրջանցում է 1998 թվականի հուլիսի 8-ի Գերագույն խորհրդի ընդունած որոշումը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է: Ես ուզում եմ տեսնել էն կոտրված ՔՊ-ականի մատը, որը կքվեարկի Գերագույն խորհրդի ընդունած որոշումը, որտեղ գրված է, որ Հայաստանը չի՛ կարող վավերացնել որևէ ներպետական կամ միջպետական պայմանագիր, որտեղ Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմ…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում