«Երիտհայերի Կառավարությունն ԱԺ ամբիոնը վերածել է կրկես Շապիտոյի». Նաիրա Զոհրաբյան

«Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Նիկոլ Փաշինյան. Մահաբեր հնգամյակ» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ արդեն 3 օր Ազգային ժողովում Կառավարության 2022 թվականի կատարողականի ներկայացմանը և ասաց.

«Երիտհայերի Կառավարությունը Ազգային ժողովի ամբիոնը վերածել է իրենց հնգամյա ստերի կրկես Շապիտոյի, և դրան արձագանքել է պետք:

Մի քանի օրից լրանալու է Նիկոլ Փաշինյանի և այս երիտհայերի Կառավարության պաշտոնավարման հնգամյակը: Մի ֆեյք տոն են հորինել՝ «Քաղաքացու օր», և մի քանի օրից կնշեն նաև այն: Մեկ տարի առաջ այս օրերին, երբ հերթական անգամ զոհված տղաների արյան վրա նշում էին հպարտ քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Կո՛չ եմ անում, խնդրում եմ բոլորի՛դ, պահանջում եմ բոլորի՛ցդ, մի՛ երկմտեք, մի՛ կասկածեք, մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չե՛նք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության, առաջնորդել ենք մեր հայրենիքը անխուսափելի և երկար տարիների բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցրել ենք խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի, ու այս ճանապարհին մեր ծնկները չե՛ն ծալվել ու չե՛ն ծալվելու: Հիմա, առավել քան երբևէ, համոզված եմ, մենք ընթանում ենք ճի՛շտ ճանապարհով և փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի»:

Կարդացեք նաև

Այսինքն՝ 1 տարի առաջ այս օրերին Նիկոլ Փաշինյանը մեր հայրենիքը հասցրել էր խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի: Ես պատկերացնում եմ՝ մի քանի օրից, երբ նշելու են քաղաքացու օրը, ես չգիտեմ՝ փողոցներում խորոված անելո՞ւ են, թե՞ չէ, ինձ ասացին՝ չէ, կլուբային ֆորմատով են նշելու:

Խաղաղ հանրգրվանն էլ երևի այն է, որ 2 օր առաջ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանից պահանջեց, որ ինչպես 2018 թվականին Ստեփանակերտի հրապարակում բղավում էիր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», պահանջում եմ, որ հիմա էլ կանգնես և բղավես՝ «Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ», և բացականչական նշան…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս