ՄԱԿ-ի զեկույցը Գազայում իրականացված հատուկ օպերացիայի մասին վրդովվել է Իսրայելին
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հանձնաժողովի հատուկ զեկույցի համաձայն՝ Իսրայելն ու պաղեստինցիները 2014թ. ամռանը իրականացրել են ռազմական հանցագործություններ Գազայի հատվածում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
183 էջանոց փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ճեպազրույցի ժամանակ:
«Խոսքն աննախադեպ չափերի հասնող ավերածությունների ու մարդկային տառապանքների մասին է, ովքեր ականատես են եղել ռազմական օպերացիաների հետևանքներին: Մենք մտադիր ենք պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր նպատակադրված օգտագործել են զինատեսակների ավերիչ տեսակներ խիտ բնակեցված շրջաններում»,-հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Մերի Մակգրոուն-Դևին:
Իսրայելի հասցեին ուղղված մեղադրանքներից բացի՝ զեկույցի հեղինակները մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գործողություններում, որը վերահսկում է Գազայի հատվածը 2007-ի սեպտեմբերից:
Նրանց խոսքով՝ կոնֆլիկտի երկու կողմերը խախտել են միջազգային օրենսդրությունը ու թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ:
Հաշվետվության մեջ խոսվում է 2251 զոհի մասին Պաղեստինի կողմից, որոցից 1462 մարդ եղել են քաղաքացիական անձինք, Իսրայելի կողմից զոհվել է 67 զինվոր ու 6 խաղաղ բնակիչ:
Իսրայելն, իր հերթին, չի ընդունում տվյալ փաստաթուղթը: Երուսաղեմի պաշտոնատար անձինք զեկույցը համարել են կանխակալ ու իրականությունը խաթարող:
«Իսրայելը ամեն անգամ ստիպված էպաշտպանվել պաղեստինցի ահաբեկիչներից, որոնք իրականացնում են կրկնակի ռազմական հանցագործություն՝ նրանք դիտավորյալ կրակում են մեր խաղաղ բնակիչների վրա, ընդ որում՝ դիտավորյալ որպես կենդանի վահան են օգտագործում իրենց երեխաներին»,-հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: