Բաժիններ՝

Սպիտակ տան նախկին շեֆ խոհարարը լեռներում մահացած է հայտնաբերվել

Սպիտակ տան նախկին շեֆ խոհարար Ուոլտեր Շեյբը Նյու Մեքսիկոյի լեռներում մահացած է հայտնաբերվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրան հայտնաբերել են հունիսի 22-ին, թեև անհետացման մասին նրա հարազատները հայտնել էին դեռ հունիսի 13-ին: Ավելի ուշ հաջողվել էր ճշտել խոհարարի գտնվելու վայրը՝ Տաոս քաղաքից ոչ հեռու: Այդ վայրից քիչ հեռու էլ հայտնաբերվել էր տղամարդու մարմինը:

Ենթադրաբար, 61-ամյա տղամարդը որոշել էր միայնակ զբոսնել լեռներում: Թե ինչ է հետո տեղի ունեցել, ոստիկանությունը դեռ չի հաղորդում:

1994թ. նրան վարձել էր ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը, որտեղ էլ Շեյբն աշխատել էր 11 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։