Իրավիճակն Ադրբեջանում շարունակում է վատթարանալ. Freedom House
Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Անցումային շրջանի երկրները-2015» զեկույցը, որտեղ անալիզի է ենթարկել 25 պետությունում ստեղծված իրավիճակը՝ Կենտրոնական Ասիայից մինչև Կենտրոնական Եվրոպա, հայտնում է «Գոլոս Ամերիկին»:
Freedom House-ը գնահատում է իրավիճակը յուրաքանչյուր երկրում 7 հիմնական ցուցիչի հիման վրա (ընտրական գործընթաց, քաղաքացիական հասարակության վիճակ, մեդիայ անկախությունը, կոռուպցիայի մակարդակը, ղեկավարման որակ և այլն):
Գնահատումը կատարվում է 7 միավորանոց սանդղակով, որտեղ 7-ը վատագույն ցուցանիշն է:
Համաձայն զեկույցի՝ Էստոնիայի վարկանիշը կազմել է 1,96 միավոր, Լատվիայինը՝ 2,07, Լիտվայինը՝ 2,36, Վրաստանինը՝ 4,64 (որոշակի առաջընթաց տեղական ինքնակառավարման համակարգում), Ուկրաինայինը՝ 4,75 (բարելավում 4 ոլորտում), Մոլդովայինը՝ 4,86, Հայաստանինը՝ 5,36, Ղրղզըստանինը՝ 5,93 (վատացել է քաղաքացիական հասարակության վիճակը), Տաջիկստանինը՝ 6,39 (հետընթաց երկու կետով), Ռուսաստանինը՝ 6,46 (բացասական գործընթացներ 4 ոլորտում), Ղազախստանինը՝ 6,61, Բելառուսինը՝ 6,71, Ադրբեջանինը 6,75 (վատացում քաղաքացիական հասարակության ու դատական ոլորտներում), Թուրքմենստանն ու Ուզբեկստանը արժանացել են 6,93-ական միավորի: