Ադրբեջանցի երկու զինծառայող է հատել Հայաստանի սահմանը
Ադրբեջանական Haqqin.az կայքի հաղորդմամբ՝ ադրբեջանցի երկու զինծառայող մոլորվել է ու հայտնվել Հայաստանի սահմանում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Տեղեկությունների համաձայն՝ շփման գծի Ղազախի հատվածում կրտսեր սերժանտ Մուսա Սաբիր օղլու Մուսաևն ու Թուրալ Սահիբ օղլու Յոլչուևը մոլորվել են լեռնա-անտառային գոտում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ենթադրում է, որ զինծառայողները սխամամբ են հայտնվել Հայաստանի տարածքում: