Բաժիններ՝

Թբիլիսիի կենդանաբանական այգում ևս մեկ պինգվին է հայտնաբերվել

Թբիլիսիի կենդանաբանական այգում զինվորականները պինգվին են հայտնաբերել, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես հայտնել է այգու մամլո ծառայության ղեկավար Մզիա Շարաշիձեն, կենդանուն հայտնաբերել են գիշատիչների վանդակների մաքրման աշխատանքների ժամանակ:

Նրա խոսքով՝ պինգվինի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել, նրան տեղավորել են վանդակում:

Շարաշիձեն նշել է, որ մինչ հունիսի 13-ի ջրհեղեղը կենդանաբանական այգում եղել է 17 պինգվին: Վերջին տեղեկությունների համաձայն՝ 10 պինգվին փրկվել է ջրհեղեղից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930