ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 18-ին, ժամը 19.28-ին տեղեկատվություն է ստացել, որ Մ4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է ազատ արձակել շինծու մեղադրանքով ձերբակալված azel.tv կայքի խմբագիր Աֆղան Ադըքովին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 19:30-ի դրությամբ` Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Շախմատի Հայաստանի կանանց 72-րդ առաջնությունում կայացավ 7-րդ տուրը:
Երեկ 2rd.am-ը դիմել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` խնդրելով արձագանքել մամուլում վերջերս հայտնված այն տեղեկություններին, համաձայն որոնց` Ռոբերտ Քոչարյանն իբր բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունում անզիջում պայքար է ծավալվում:
Այսօր Մինսկում ավարտվեցին «Զարգացման Գավաթ-2017» խմբային մրցաշարի հանդիպումները B խմբում:
Հունվարի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Սիրտն ամենակարևոր օրգաններից մեկն է, որին մենք, չգիտես ինչու, ամենից քիչն ենք խնայում՝ կազմակերպելով նրա համար ամենօրյա ծանրաբեռնվածություն՝ սթրեսների և ոչ ճիշտ սնվելու տեսքով:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետարանից դուրս գալու պահին:
Սպանություն 8 տարի առաջ Դիլիջանում: Ռուսաստանում հայտնաբերված հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն` անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, պահպանությանն ու պաշտպանությանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնության նոր առաջատարը Հայկ Մարտիրոսյանն է:
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը բոյկոտող Դեմոկրատական կուսակցության անդամների թիվը գերազանցում է 40-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» ընդգրկվել է պատմության 100 ամենաթանկ տրանսֆերների թվում:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ նշելով, որ դրական է վերաբերում քաղաքական ուժերի ու գործիչների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մտադրություններին մասնակցելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։
Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնևը, մեկնաբանելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի` ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ քննադատական վերջին հայտարարությունները, կոչ է արել ստեղծել եվրոպական պաշտպանական անկախ համակարգ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսին:
Հայաստանի Ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» 24-ամյա պաշտպան Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Տորպեդո-ԲելԱԶ» բելառուսական ակումբում:
Ռուս զինվորականները վերջին օրերի ընթացքում սիրիական Հալեպ քաղաքի բնակիչներին են փոխանցել 4.4 տոննա հումանիտար օգնություն:
Թուրքիայում ձերբակալվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին օգնականը:
Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ձևավորվում է քաղաքական կուսակցությունների նոր դաշինք, որում ներգրավված են «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղից հետո շատերի մոտ հարց էր առաջացել, թե ինչպես ստացվեց, որ ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղավարտին հայտնվեց ձախ պաշտպանի դիրքում:
Հունվարի 16-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի փոխվաչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ պաշտոնական Անկարան դեմ է Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք բանակցություններին սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) մասնակցությանը: