
Պորոշենկոն ու Ալիևը հանդիպել են Դավոսում

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին Թվիթերում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել Ուկրաինայի նախագահ մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Հանդիպմանը ներկա են եղել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի և ֆինանսների նախարարներ Պավել Կլիմկինն ու Անլեքսանդր Դանիլյուկը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ աշխատակազմի ղեկավար Կոնստանտին Ելիսեևը: Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում: