Բաժիններ՝

Մխիթարյանի տեղափոխությունն ընդգրկվել է պատմության ամենաթանկ տրանֆերների ցանկում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» ընդգրկվել է պատմության 100 ամենաթանկ տրանսֆերների թվում: Աղյուսակը կազմել է Goal.com-­ը:

Նախորդ ամռանը Մխիթարյանի` 42 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերը զբաղեցնում է 43­րդ տեղը:

Մխիթարյանը 47-­ից 43­-րդ տեղերը կիսում է Ջեքսոն Մարտինեսի, Տիագո Սիլվայի, Խավիեր Պաստորեի և Ռուի Կոշտայի հետ:

Առաջին տեղում է ֆրանսիացի Պոլ Պոգբայի 110 մլն եվրոյանոց տրանսֆերը` «Յուվենթուսից» «Մանչեթեր Յունայթեդ»: Երկրորդ տեղում է Գարեթ Բեյլի` 101 մլն եվրոյով «Տոտենհեմից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը, երրորդ տեղում` 2009 թվականին տեղի ունեցած Կրիշտիանու Ռոնալդուի` «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ» տրանսֆերը, որը կայացել է 94 մլն եվրոյի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031