Շախմատի Հայաստանի առաջնության առաջատարները 4 գրոսմայստերներ են
Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունում անզիջում պայքար է ծավալվում:
7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը և Տիգրան Պետրոսյանը:
Ոչ-ոքի ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյան-Զավեն Անդրիասյան պարտիան: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 4 ական միավոր ունեն 4 գրոսմայստերներ` Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը և Արման Փաշիկյանը: