
Հայկ Մարտիրոսյանը շախմատի Հայաստանի առաջնության միանձնյա առաջատարն է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնության նոր առաջատարը Հայկ Մարտիրոսյանն է: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ տղամարդկանց առաջնության 6-րդ տուրը:
Առաջնության ամենակրտսեր մասնակից Հայկ Մարտիրոսյանը հաղթեց առաջատար Զավեն Անդրիասյանին և դարձավ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը: Հաղթանակ տոնեց նաև Հովհաննես Գաբուզյանը:
Ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյան-Կարեն Գրիգորյան, Արման Փաշիկյան-Տիգրան Պետրոսյանը զույգերը: Այս տուրում կայացավ Հայաստանի առաջնության ամենաերկար պարտիաներից մեկը: Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մոտ 6 ժամ ձգված պարտիան ավարտեցին 145-րդ քայլին` ոչ-ոքի արդյունքով: Այս տուրից հետո 4 միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը, 3.5` Զավեն Անդրիասյանը: