Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը կպայքարի 10-12 տեղերի համար
Այսօր Մինսկում ավարտվեցին «Զարգացման Գավաթ-2017» խմբային մրցաշարի հանդիպումները B խմբում: Երրորդ տուրի հանդիպումը Բելգիայի Մ-17 և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև ավարտվեց Բելգիայի Մ-17 թիմի հաղթանակով 3:1 հաշվով: Ինչպես և նախորդ խաղում, մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը:
Այսպիսով Հայաստանի Մ-17 հավաքականը զբաղեցրեց վերջին տեղը խմբում և հունվարի 20-ին կմրցի Լատվիայի Մ-17 հավաքականի հետ` 10-12 տեղերի համար պայքարում: Հանդիպման սկիզբը ժամը 13:00-ին:
Գոլերը՝ Ռալեգրի, 22, Բուսե, 40+1, Լևենս, 52 – Կուրբաշյան, 40
Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`
12. Նարեկ Հովհաննիսյան, 10. Ժիրայր Շաղոյան (20. Մհեր Սուքիասյան, 72), 4. Տիգրան Այունց (6. Ռաֆիկ Միսակյան, 30, 18. Արթուր Միսկիրիջյան, 57), 14. Արսեն Սարգսյան (19. Սուրեն Հարությունյան, 63), 8. Արսեն Եղիազարյան (ա), 7. Մարտին Գրիգորյան (5. Ֆելիքս Խաչատրյան, 72), 17. Արամ Խամոյան, 11. Էրիկ Ավետիսյան, 9. Արմեն Հովհաննիսյան (2. Դանիել Պետոյան, 57), 16. Ազատ Հարությունյան, 15. Գերման Կուրբաշյան:
Պահեստայիններ՝ 3. Կարեն Մուրադյան, 13. Կարեն Հովհաննիսյան: