Իջևան-­Նոյեմբերյան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 2 մարդ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 18-­ին, ժամը 19.28-­ին տեղեկատվություն է ստացել, որ Մ­4 ավտոճանապարհի Իջևան­-Նոյեմբերյան հատվածի 2­-րդ կմ­-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Բախվել են «ՎԱԶ­-21099» մակնիշի 34 ZZ 830 պ/հ (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Վ.) ավտոմեքենան և «Բելառուս» մակնիշի տրակտորը: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ВАЗ-­21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր` 1982 թ. ծնված Ս. Ա.­-ը տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս