Այսօր՝ ապրիլի 26-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է, որ 2018թ-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ կկիրառվի տեսակրկնապատկերների համակարգը:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի կառավարական ուժերի «Շայրաթ» ռազմաբազային հասցված հարվածը սպառնալիք է ստեղծել ռուս զինծառայողների կյանքի համար:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր շարունակել է դեռ ապրիլի 23-ին սկսված շրջայցերը մայրաքաղաքի և մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական ծագման խնձորը հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի Էմանուել Մակրոնի օգտին:
Թուրքիան թույլ չի տա, որ Վրաստանի ավիացիոն ոլորտը զարգանա:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։
Հոլիվուդյան օսկարակիր ռեժիսոր Ջոնաթան Դեմը մահացել է:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի ապրիլի 27-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, խստորեն դատապարտելով Սիրիայի տարածքում Թուրքիայի վարած հարձակվողական քաղաքականությունը, դիմել է Միացյալ ազգերի կազմակերպությանը:
«Շնորհավոր մեր առաջին տիկնոջ՝ Մելանյայի ծննդյան տարեդարձը»:
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ են կազմակերպվել Հռոմում և Նեապոլում՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մասնակցությամբ:
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու թեկնածուներ Հովհաննես Թոքմաջյանի, Լևոն Իգիթյանի, Միքայել Դովլաթյանի, Արա Կետիկյանի, Արտավազդ Սարգսյանի հետ միասին նախընտրական քարոզչության շրջանակում հանդիպեցին Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ:
Հայկական ջազի աստղերը ապրիլի 27-ից 30-ը առաջին անգամ Գերմանիայի Բրեմեն քաղաքում կմասնակցեն «Jazz ahead 2017» խորագիրը կրող աշխարհի խոշորագույն համերգային ամենամյա ցուցահանդեստոնավաճառին:
Մտավոր սեփականության պաշտպանության առումով Հայաստանի օրենսդրական դաշտը լիարժեք է և արժանացել է ԵՄ փորձագետների հավանությանը, քանի որ համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:
Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը, «Մոնոլիտ ֆիլմ» ընկերությունը Վարշավայի կենտրոնում գտնվող «Ատլանտիկ» կինոթատրոնում ապրիլի 25-ին կազմակերպել էին «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական ցուցադրություն, որին մասնակցում էին Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, այլ դիվանագետներ, հոգևորականներ, հեղինակավոր քաղաքական, մշակութային գործիչներ, Լեհաստանի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն:
Ապրիլի 25-ից մայիսի 4-ը Շենգավիթի մարզադպրոցում անց է կանցվում 2002-2003 թթ. ծնված պատանիների և աղջիկների Երևան քաղաքի առաջնությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգը ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ապրիլի 24-ին Սենատին ներկայացրել է երկկուսակցական նախագիծ, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Ապրիլի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Պելմենը անեկ խմորից և մսի կամ ձկան խճողակից պատրաստված կերակուր է:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը քիչ առաջ թվիթերյան իր էջում գրել է:
Սոցիալական ցանցում տեղ գտած՝ մայրաքաղաքի բակային խանութներից մեկում ադրբեջանական արտադրության խնձորի վաճառքի վերաբերյալ առաջին տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ ապրիլի 23-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում և արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենի բանավեճը տեղի կունենա մայիսի 3-ին:
Forbes ամսագրի ռուսական վարկածը հոդված է հրապարակել այն մասին, թե նոր վարկանշային աղյուսակում հայտնված Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից ով է իր կարողությունը կուտակել տեխնոլոգիաների շնորհիվ:
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, ով հեռացվել էր «Կլասիկո»-ի ընթացքում, որակազրկվել է մեկ խաղով:
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մշտապես աջակցել Իսրայելին և հրեա ժողովրդին:
Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 14 շենքի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Պետրոսյանը իր վարած ВАЗ 21703 մակնիշի 35 FՍ 840 համարանիշի ավտոմեքենայով բախվել է նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող, ճանապարհային ոստիկանության ուղեկցող վաշտի 3-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան, Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Արման Զախարյանի վարած Toyota Corolla մակնիշի 282 II 02 ծառայողական ավտոմեքենայի հետնամասին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խիստ կարևորում է հասարակական հարաբերությունների բոլոր հարթություններում օրինականության հաստատման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին արագ և համարժեք արձագանքելու, այդպիսով դրանք հետագայում կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող՝ օրենքով կարգավորված գործունեությունը: