Բաժիններ՝

Շատ համեղ խմոր՝ պելմեններ պատրաստելու համար

Պելմենը անեկ խմորից և մսի կամ ձկան խճողակից պատրաստված կերակուր է: Պելմենները Ռուսաստանի խորքերում և Սիբիրում բնակվող ուգրո-ֆիննական ազգությունների, ուդմուրտների, կոմի-պերմյակների և ֆինների ազգային կերակուրն է:

Նմանատիպ կերակուրներ ունեն շատ ժողովուրդներ, որոնք պատրաստվում են նույն սկզբունքով, ինչ պելմենները: Չինաստանում դա վոնտոնն է, Վրաստանում՝ խինկալին, Հայաստանում՝ բորակին, Ուկրաինայում՝ վարենիկը, իսկ Իտալիայում՝ ռավիոլին:

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.

Կալորիականություն – 295 կկալ
Սպիտակուցներ – 8.8 գ
Ճարպեր – 5.6 գ
Ածխաջրեր – 53.1 գ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 690 գ
2. Կաթ – 275 մլ
3. Հավկիթ – 2 հատ
4. Աղ – 22 գ
5. Բուսայուղ – 25 մլ

Պատրաստման եղանակը

1. Մեծ թասի մեջ լցնել ալյուրը: Կենտրոնում փոսիկ անել և դրա մեջ ջարդել 2 հավկիթ (ալյուրի աստիճանաբար խառնումը հավկիթներին անհրաժեշտ է նրա համար, որպեսզի այն չսոսնձվի սպիտակուցների պատճառով): Փոսիկի կողքին ևս մեկ խորություն բացել, լցնել կաթը, աղ ցանել և ավելացնել բուսայուղը:

2. Խմորը պետք է միանգամից հունցել ձեռքով:

3. Խմորից կիսագունդ սարքել՝ հունցելով այնպես, որպեսզի բոլոր ճաքերը հայտնվեն ներքևում: Խմորը պետք է ստացվի 800 գ, որը բավարար է 10 չափաբաժնի համար (1 չափաբաժնում լինում է մոտ 10 պելմեն):

4. Պատրաստի խմորը 20 րոպեով դնել սառնարանի մեջ, որպեսզի այն հանգստանա: Դրանից հետո պելմեններ ձևավորել յուրաքանչյուր տեսակի խճողակով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս