«2018թ-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կկիրառվի տեսակրկնապատկերների համակարգ». Ջանի Ինֆանտինո
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է, որ 2018թ-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ կկիրառվի տեսակրկնապատկերների համակարգը: Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը:
«2018թ-ին կայանալիք աշխարհի առաջնության ընթացքում կկիրառվի տեսակրկնապատկերների համակարգը, քանի որ մինչ այս կայացած փորձարկումների արդյունքները դրական են: Շատ հավանական է, որ հեռուստաէկրանների առջև նստած երկրպագուները տեսնեն, թե իրականում խաղադաշտում ինչ է տեղի ունեցել, սակայն մրցավարները չնկատեն»,- ասել է Ինֆանտինոն:
Նա ընդգծել է, որ ՖԻՖԱ-ն նպաստում է ֆուտբոլում տարբեր տեխնոլոգիաների կիրառմանը, որպեսզի հնարավոր լինի բացահայտել կասկածելի խաղերը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի ֆուտբոլի զարգացման համար:
Տեսակրկնապատկերների համակարգը կիրառվել է 2017թ-ին Ճապոնիայում կայացած աշխարհի ակումբային առաջնության ընթացքում:
Ավելի վաղ, ՖԻՖԱ-ն հաստատել էր, որ համակարգը կօգտագործվի նաև 2017թ. ամռանը կայանալիք Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության ընթացքում: