Բասկետբոլ. Մեկնարկել է պատանիների և աղջիկների Երևանի առաջնությունը
Ապրիլի 25-ից մայիսի 4-ը Շենգավիթի մարզադպրոցում անց է կանցվում 2002-2003 թթ. ծնված պատանիների և աղջիկների Երևան քաղաքի առաջնությունը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Առաջնությանը մասնակցում են աղջիկների՝ 9 (Շենգավիթ, Արաբկիր, Արաբկիրի Խաղային մարզադպրոց, ԽՄՕՄՄ 1, ԽՄՕՄՄ 2, ԽՄՕՄՄ 3, Աջափնյակ, Նաիրի և Պոլիտեխնիկ), իսկ պատանիների՝ 12 (Արաբկիր, Շենգավիթ, Շենգավիթ 2, ԽՄՕՄՄ 1, ԽՄՕՄՄ 2, Աջափնյակ, Աջափնյակ 2, Պոլիտեխնիկ, Արաբկիրի խաղային մարզադպրոց, Գրանդ սպորտ, Աէրացիա) ակումբներ:
Առաջնությունում 1-4-րդ տեղերը զբաղեցրած թիմերը իրավունք կստանան մասնակցելու ՀՀ առաջնությանը, որը տեղի կունենա մայիսի 18-23-ը: