Պոլ Պոգբան չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի ապրիլի 27-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, այս մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
Պոլ Պոգբան վնասվածք էր ստացել «Բարնլիի» դեմ խաղի ժամանակ և փոխարինվել էր: Մոուրինյոն մանչեսթերյան դերբիի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Պոգբան բաց կթողնի դերբին: Միևնույն ժամանակ, Մոուրինիոն նշել է, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը կմասնակցի Անդեր Էրերան:
Հանդիպմանը վնասվածքների պատճառով չեն մասնակցի նաև այնպիսի առանցքային ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը, Մարկոս Ռոխոն, Խուան Մատան, Քրիս Սմոլինգը և Ֆիլ Ջոնսը: «Մենք գնում ենք այս խաղին նրանով, ինչ ունենք և մենք կռիվ կտանք այն ամենով, ինչ ունենք: Ես վստահում եմ տղաներին: Մենք մինչև վերջին վայրկյանը կպայքարենք: Մենք կռվողներ ենք, տղաները կռվողներ են, և մենք առաջ ենք շարժվում»,- ասել է Մոուրինիոն: