
«ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն». Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր: ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Բանակցություններն արդեն ավարտական փուլում են, գրեթե ավարտված են: Ես կարող եմ ասել, որ տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական դաշնակցությունը կստորագրեն համագործակցության նոր հուշագիր»,- նշեց Շարմազանովը:
Նա հստակ ժամկետներ չնշեց` կրկնելով, որ դա տեղի կունենա տեսանելի ապագայում: