
BBC-ի եթերում հայրիկի հարցազրույցը ձախողած երեխաներն ունեն իրենց սեփական մուլտֆիլմը

Հիշու՞մ եք այն երեխաներին, ովքեր հայտնվեցին BBC-ի եթերում և ձախողեցին իրենց հայրիկի՝ Ռոբերտ Քելլիի հարցազրույցը: Այժմ նրանք իրենց սեփական մուլտֆիլմն ունեն:
Նոր անիմացին շարքի գլխավոր հերոսները Ռոբերտ Քելլիի երեխաներն են՝ Մարիոն և Ջեյմս Քելլիները, սակայն մուլտֆիլմում նրանց կերպարները կրում են Մինա և Ջեք անունները: Մուլտֆիլմի ընթացքում Մինան և Ջեքը հետևում են իրենց հայրիկին և փորձում են օգնել նրան բացահայտել հանցագործություններ:
Շոուի հեղինակներն են Լուրեն Մարտինը և Ջերիդ Մենդին, ովքեր որոշել են անիմացիոն շարք ստեղծել BBC-ին տված Ռոբերտ Քելլիի՝ իր իսկ երեխաների կողմից ձախողված հարցազրույցը հարյուրավոր անգամներ դիտելուց հետո: