Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի ապաքինման ժամկետների մասին:
Այս օրերին Երևանում անցկացում է ArmHiTech-2018 միջազգային ցուցահանդեսը:
Շիրակի մարզի գյուղական համայնքներում արևային էներգիան օգտագործելու արդյունավետ եղանակ են գտել:
Интересно знать-ը պատմում է էթիկետի 5 կանոնների մասին, որոնք պետք է պահպանի յուրաքանչյուր իրեն հարգող կին:
Մարտի 30-ին, ժամը 18:12-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրյուսելի եվրոպական դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը մարտի 30-ին Երևանում հանդես եկավ «Ձայնային հուշանվեր» խորագրով համերգով:
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով նվազագույնը 11 մարդ է զոհվել, ևս 600 մարդ վիրավորվել է:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մարտի 30-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ռազմական բարձրագույն կրթական հաստատությունների կուրսանտների ներգրավմամբ անցկացվող միջազգային 4-րդ օլիմպիադայի օտար լեզվի եզրափակիչ փուլի փակման հանդիսավոր արողությունը:
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համոզված է, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայաստանցի շատ արվեստագետներ կմասնակցեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի շրջանակներում «Միլան»-ի դարպասն ուղարկած գնդակը հավակնում է դառնալ «Արսենալ»-ի՝ մարտ ամսվա լավագույն գոլ:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ. առաջին երկու ամսում Հայաստանում արտադրվել է 224 պլանշետ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Բաղադրիչներն այնքան պարզ են, որ հաստատ կգտնվեն յուրաքանչյուրի խոհանոցում:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները համարում է բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանական կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքին ներառելու հարց չի քննարկել:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, որ ԱՄՆ-ն չի սատարում ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբին և հարցերը բռնության միջոցով լուծելու կողմնակից մյուս ուժերին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 29-ին, ժամը 15:02-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի դատարանի տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սոլսբերիում տեղի ունեցած դեպքից տուժած Յուլիա Սկրիպալը եկել է գիտակցության և կարող է խոսել:
ԱՄՆ Տեխաս նահանգի Պլանո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքում նվազագույնը մեկ մարդ զոհվել է, ևս երեքը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն անվանել է մոտ «սառը պատերազմի» իրավիճակին:
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը մարտի 29-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանին, Ռուսաստանի Սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանին ու Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանին:
Ռուսաստանն արտաքսում է ամերիկացի 60 դիվանագետների և փակում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում:
Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը մարտի 27-ին հանդիպել է Քուվեյթի Պետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հինդ Ալ-Սաբիհի հետ:
ՖԻՖԱ-ն հրապարակել է 36 մրցավարների ու 63 օգնականների անունները, ովքեր կսպասարկեն Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «զինագործների»` մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց՝ պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:
Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Elbphilharmonie» համերգասրահում Գերմանիայում ՀՀ դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության և «Լույս» հիմնադրամի աջակցությամբ մարտի 28-ին բացվել է «Աշխարհի դասականները. Կովկաս-Հայաստան» համերգաշարը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը:
Գերմանական առաջատար պարբերականներում՝ «Frankfurter Allgemeine» օրաթերթում (N56112, 2018թ. մարտի 4), «Stern (N10, 2018թ. մարտի 1) և «Der Spiegel» (N12, 2018թ. մարտի 17) ամսագրում տպագրվել է Հայաստանին նվիրված հատուկ ներդիր, որտեղ մեր երկիրը ներկայացվել է որպես ճամփորդական գրավիչ վայր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական ներուժին, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական և ստարտափ ոլորտում արձանագրված առաջընթացին, այն հարցերին, թե ինչպես է երկիրը հաջողությամբ կարողանում համատեղել ավանդույթները ժամանակակից միտումների հետ: