Կոնտեի և Ֆաբրեգասի վեճի պատճառը Twitter-ն է
Անգլիական մամուլը գրում է, որ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն և թիմի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վիճել են Twtter-ի պատճառով:
Կիսապաշտպանը երկրպագուների հետ շփման ժամանակ նշել է, որ երջանիկ չէ լոնդոնյան ակումբում, քանի որ իրեն դուր չի գալիս թիմի մարտավարությունը:
Երկրպագուն հարցրել է Ֆաբրեգասին, թե արդո՞ք նա չի ուզում փոխել թիմի խաղաոճը, ինչին ի պատասխան իսպանացին նշել է, որ շատ է ուզում փոխել ոճը և դժգոհ է Կոնտեի տակտիկաներից: Ըստ Ֆաբրեգասի՝ ինքն ուզում է փոխել մարտավարությունը, սակայն դա իր որոշելու բնաը չէ: Այս գրառումը գրեթե անմիջապես ջնջվել է:
Սիրարփի Աղաբաբյան