Բաժիններ՝

Անգլիացի երկրպագուները չե՞ն մեկնի ԱԱ-2018-ին

Վերջին ամսվա ընթացքում ռուս և բրիտանացի քաղաքական գործիչները քննարկում են այն, որ Անգլիան բոյկոտում է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:

Նախորդ ամիս հայտնի դարձավ, որ Անգլիան կարող է բոյկոտել Աշխարհի 2018 թվականի առաջնությունը Ռուսաստանում: Բանն այն է, որ Անգլիայում քիմիական թունավորման պատճառով հիվանդանոց էին տեղափոխվել Սերգեյ Սկրիպալը և նրա աղջիկը: Սկրիպալին Ռուսաստանի իշխանությունները մեղադրում էին Անգլիայի համար լրտեսություն անելու մեջ: Ռուսաստանում ձերբակալվելուց հետո Սկրիպալը քաղաքական ապաստան էր ստացել Անգլիայում:

Անգլիայում տարբեր քաղաքական գործիչներ խոսել են ԱԱ-18-ը բոյկոտելու մասին: Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշեց, որ թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի Ռուսաստան՝ որպես բոյկոտ:

Ռուս և անգլիացի քաղաքական գործիչների հայտարարությունները երբեմն դուրս էին տրամաբանությունից և կրում էին զուտ էմոցիոնալ բնույթ: Սա լրջորեն ազդել է նաև երկրպագուների վրա, ովքեր մտածում են Ռուսաստան չմեկնելու մասին:

Հայտնի ֆուտբոլային գործիչ Գարի Նևիլը նշում է, որ հիմար են բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր իրար են խառնում ֆուտբոլն ու քաղաքականությունը: Նևիլը երկրպագուներին խորհուրդ է տվել ոչ մի դեպքում բաց չթողնել ֆուբոլային տոնը:

Երկրպագուներին է դիմել նաև Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը:

«Եթե ես լինեի երկրպագու, անպայման կմեկնեի Ռուսաստան: Ես մի փոքր ժամանակ եմ անցկացրել Ռուսաստանում և ինձ շատ լավ եմ զգացել: Անցած տարի ես մեկնել էի Կոնֆեդերացիաների գավաթին: Հրաշալի մթնոլորտը մարզադաշտերում ինձ հիշեցնում էր մյուս երկրներում տեղի ունեցած Աշխարհի առաջնությունները: Իրավիճակը բարդանում է և մինչև հունիս ամեն ինչ կարող է փոխվել: Բայց, դա ինձ չի խանգարում մտածել և մեկնել ԱԱ-2018-ի»,- նշել է Սաութգեյթը:

Նշենք նաև, որ անգլիացիները դեռևս ակտիվորեն չեն գնում Աշխարհի առաջնության տոմսերը: Անգլիացիների կողմից դեռևս գնվել է 28 հազար տոմս: Համեմատության համար նշենք, որ Բրազիլիայի Աշխարհի առաջնությունում գնվել էր 57 հազար տոմս:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս