
200 գ պանիր, 2 ձու և 200 գ թթվասեր. 15 րոպե, և վրացական արագ խաչապուրին պատրաստ է

Բաղադրիչներն այնքան պարզ են, որ հաստատ կգտնվեն յուրաքանչյուրի խոհանոցում:
Բաղադրիչներ
1. Պինդ պանիր – 200 գ
2. Սամիթ – 100 գ
3. Թթվասեր – 200 գ
4. Ձու – 2 հատ
5. Ալյուր – 2 ճ/գ
6. Աղ, սև պղպեղ՝ ըստ ցանկության
7. Բուսայուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Միջին քերիչով անցկացնել պանիրը և տեղավորել խորը թասի մեջ:
2. Պանրին ավելացնել ձու, թթվասեր, սամիթ, աղ և պղպեղ: Լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
3. Տապակը լավ տաքացնել, բուսայուղ լցնել և ավելացնել ստացված զանգվածը: Տապակն անմիջապես ծածկել կափարիչով:
4. Երբ մի կողմը լավ տապակվի, բարձրացնել կափարիչը, շրջել խաչապուրին և տապակել մյուս կողմից՝ արդեն առանց ծածկելու: Ամեն կողմից տապակել 5-7 րոպե:
5. Արագ խաչապուրին պատրաստ է: Մնում է միայն կտրել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը