
Ձվածեղ՝ պատրաստված ջեռոցում

Բաղադրիչներ
1. Ձու – 2 հատ
2. Կարտոֆիլ – 2 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 1 ատամիկ
5. Մաղադանոս – 1 փունջ
6. Պանիր Պարմեզան – 20 գ
7. Բանջարեղեն – 50 գ
8. Աղ – մի պտղունց
Պատրաստման եղանակը
1. Մաքրել և կտրատել կարտոֆիլը: Սոխը կտրատել կիսալուսնաձև:
2. Բանջարեղենը խառնել սոխի և կարտոֆիլի հետ:
3. Մանր կտրատել կանաչին, ավելացնել ձվին և հարել:
4. Ձուն միացնել բանջարեղենի հետ, այնուհետև լցնել կաղապարների մեջ: Պատրաստել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը