
Մխիթարյանի գոլը հավակնում է դառնալ «Արսենալ»-ի մարտ ամսվա լավագույն գոլ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի շրջանակներում «Միլան»-ի դարպասն ուղարկած գնդակը հավակնում է դառնալ «Արսենալ»-ի՝ մարտ ամսվա լավագույն գոլ:
Ինչպես հաղորդում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը, ամսվա լավագույն գոլի համար Մխիթարյանի հետ պայքարում են նաև Աարոն Ռեմսին (Միլան-Արսենալ) և Պյեռ Էմերիկ-Օբամեյանգը («Արսենալ»-«Ուոթֆորդ»):