29 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:34 24.06.2013 | Արարատյան Հայրապետական թեմ. Նավասարդ արք․ Կճոյանը կպարզաբանի իրեն ուղղված հիմնական հարցերը

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը առաջիկայում լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի միջոցով կպարզաբանի մամուլի կողմից իրեն ուղղված հիմնական հարցերը:

17:14 24.06.2013 | «Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրենը տներ է գնել Լոնդոնում և ԱՄՆ-ում

«Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրեն Արթուր Թունյանը վերջին տարիներին արտասահմանում երկու թանկարժեք տուն է գնել: Կայքին հաջողվել է պարզել, որ նա տներից մեկը ձեռք է բերել Լոնդոնում, մյուսը՝ ԱՄՆ-ի խոշոր քաղաքներից մեկում: Ա. Թունյանը կայքի հետ հեռախոսազրույցում չի հերքել այս փաստը՝ ընդամենն ասել է. «Դե, ինչ ասեմ»:

17:07 24.06.2013 | ՀՖՖ գրասենյակի դիմաց կազմակերպված ակցիան չկայացավ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված` մի խումբ քաղաքացիներ մտադիր էին այսօր ՀՖՖ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա կազմակերպել:

16:50 24.06.2013 | «Երևան Ջուր». Կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Միչուրին, Աճեմյան, Լիսինյան, Բուռնազյան, Սևանի փողոցների, Տիգրան Մեծի պող. նրբանցքների և 40-ից բարձր համարների, Գլինկա 1-25, Երկաթգծի 1, Արշակունյաց 17-51, 22-34 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

16:39 24.06.2013 | Անահիտ Բախշյանի ահազանգը. Մանկապարտեզի երեխաների ծնողներին ասվել է, որ փակելու պատճառը միջատներն ու առնետներն են

Տիկին Բախշյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի կայքի գործող մանկապարտեզների էջում թիվ 1 մանկապարտեզն արդեն գոյություն չունի, որովհետև այն չի գործում: «Այստեղ վտանգավորն այն է, որ մութ գործարքների հետևանքով կարող է ընդհանրապես չվերականգնվել մանկապարտեզը՝ շրջանցելով ՀՀ օրենքները՝ չնայած 2011 թվականին գործող քաղաքապետի հավաստիացումներին»,- ասված է նամակում:

16:29 24.06.2013 | Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք

Հունիսի 24-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 10-1/3 հասցեում գտնվող «Ռաֆ-Էլիտ» ՍՊԸ-ի պահեստի տարածքում օձ է նկատվել:

16:14 24.06.2013 | Յուրի Խաչատուրովը մեկնել է Մոսկվա

2013թ. հունիսի 25-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում (Մոսկվա) կայանալիք ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր` հուլիսի 24-ին, Մոսկվա է մեկնել ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:

15:42 24.06.2013 | EBRD-ն բանակցություններ է վարո՞ւմ «Deno Gold Mining Company»-ի կամ նրա սեփականատեր «Dundee Precious Metals»-ի հետ

EBRD-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կապան և հանդիպում են «Deno Gold Mining Company» ընկերության ղեկավարության հետ: Միևնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը հերքում է, որ դիմել է EBRD-ին վարկի համար:

15:34 24.06.2013 | Երկրաշարժ Վանաձոր և Սպիտակ քաղաքներում

Հունիսի 24-ին, ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանա­կով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 4 բալ:

15:32 24.06.2013 | Լճում դի է հայտնաբերվել

Հունիսի 24-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղի մոտակայքում գտնվող լճում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

15:30 24.06.2013 | Աբովյանի հայտնի գործարարի սպանության գործն ուղարկվել է Զինվորական դատախազություն

Աբովյան քաղաքում գործարար Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Զինվորական դատախազություն մեղադրանքը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

15:01 24.06.2013 | Մտավորականների բաց նամակը Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին և Ամենայն հայոց կաթողիկոսին

Ակնհայտորեն տեսանելի է դառնում, որ երեսպատման աշխատանքները կատարող մեծահարուստը, հավանաբար ձեռք բերելով ՀՀ և ԼՂՀ պետական ու հոգևոր առանձին այրերի ներքին համաձայնությունները (ինչպես 2011 թ. ամռանը, առանց որի չէր կարող սալիկապատում իրականացվեր), 2012 թ. դեկտեմբերին, նորից սկսել է պատմական պարիսպների պատմության ոչնչացումը` սալիկապատման-ձևափոխման միջոցով մերօրյա բիզնես-օբյեկտի ցանկապատ դարձնելու աշխատանքները:

14:31 24.06.2013 | Արմեն Աշոտյանը հանդիպել է Հաշիմյան Թագավորության վարչապետին

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու պետությունների տնտեսական և քաղաքական հարաբերությունների խորացման, տարածաշրջանային զարգացումների ու կրթության և գիտության ոլորտում համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր:

14:19 24.06.2013 | Էլեկտրաէներգիայի խնայողություն. բնապահպանությունից մինչև սակագնի նվազեցում («Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները. 2013թ. մայիսը 2012թ. մայիսի նկատմամբ)

Ջրամատակարարման շարունակական բարելավման պարագայում, համակարգում տարեցտարի նվազում է ինչպես ջրառն աղբյուրներից (ինչի մասին արդեն քանիցս գրվել է), այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառումը:

14:13 24.06.2013 | Ռուբեն Վարդանյանը ձևակերպել է բարեգործության 7 սկզբունքները

Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համեղեկավար Ռուբեն Վարդանյանը ձևակերպել է բարեգործական գործունեության իր 7 սկզբունքները և հայտնել է Հայաստանում IDeA (Initiatives for Development of Armenia) հիմնադրամ ստեղծելու որոշման մասին:

14:02 24.06.2013 | Զենք-զինամթերք՝ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին, կամրջի տակ

Հունիսի 22-ին, ժամը 17.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ կամրջի տակ:

13:59 24.06.2013 | Ինչո՞ւ մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը բոլոր զանգվածային լրատվամիջոցներին կոչ է անում ակտիվ համագործակցության պարզելու՝ ինչո՞ւ մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել և չեն ենթարկվել լաբորատոր փորձաքննության:

13:55 24.06.2013 | 4 մարզպետարաններում հայտնաբերվել են չարաշահումներ դիզվառելիքի բաշխման գործընթացում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թվականի հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է չորս քրեական գործ:

13:52 24.06.2013 | Զինակից ընկերոջ կատակի պատճառով հարվածել է դեմքին

ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Սայադ Կարապետյանն, իր զինակից ընկերոջ կատակը չհանդուրժելով, բռնություն է գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Թադևոսյանի նկատմամբ, որի համար Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է կալանքի 2 ամիս ժամկետով։

13:45 24.06.2013 | Առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը

Հունիսի 25-ին հյուսիսային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 26-29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ:

13:45 24.06.2013 | Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

13:36 24.06.2013 | Վաղը ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

13:22 24.06.2013 | Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին

Արդեն որքան ժամանակ է՝ ուսանողները սպասում են, թե վերջապես երբ պետք է ասպիրանտուրա ընդունվելու համար Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից ընդունվեն իսպաներեն DELE քննության՝ որպես երկրորդ մասնագիտական լեզվի դիպլոմների արդյունքները:

13:16 24.06.2013 | Ոստիկանները Խորենացու փողոցում հայտնաբերեցին 4 նռնակ և 183 փամփուշտ

Հունիսի 22-ին, ժամը 09.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Խորենացու փողոցի 162/ա հասցեում գտնվող ՁՊՎ-ի հարևանությամբ, էլեկտրական ենթակայանի մոտ, զենք-զինամթերք է թողնում:

13:13 24.06.2013 | Նոր ինտելեկտուալ օլիմպիադա` «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից

«Dasaran.am» կրթական ծրագիրը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և ՀՀ մարզերի այլ քաղաքներում ու գյուղերում սովորող աշակերտներին` կարևորելով ազատ և արդար մրցակցությունը:

13:04 24.06.2013 | Ծիրանի իրացման խնդիրների պատճառով գյուղացիները փորձում են փակել միպետական ավտոճանապարհը (լուսանկարներ)

Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնքների բնակիչները փորձում են փակել Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը: Ոստիկանները գյուղացիներին ճանապարհը փակել չեն թողնում, իսկ հավաքված գյուղացիները պահանջում են գյուղնախարարի հետ հանդիպում:

12:44 24.06.2013 | «ԱԿ-74» ինքնաձիգ, 3 նռնակ, 2 պահունակ` լիցքավորված 60 փամփուշտով և 90 փամփուշտ` Շախմատի տան պատի տակ

Հունիսի 22-ին, ժամը 11.48-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Շախմատի տան պատի տակ, հանձնելու նպատակով, զենք-զինամթերք է թողնում:

12:32 24.06.2013 | Գալուստ Սահակյանը՝ օֆշորային սկանդալի, Սյունիքի նոր մարզպետի և ՎՊ հաշվետվության մասին

«Առաջիկայում հնարավոր պաշտոնանկություններ չեմ դիտարկում, առավել ևս ամռանը քաղաքական պրոցեսները, կարծես թե, ոչ ընդգծված են լինում»:

12:11 24.06.2013 | Խոշոր ավտովթար` «Տաշիր» հանրախանութի դիմաց. կան վիրավորներ (լուսանկարներ)

25-ամյա Գոռ Մկրտչյանը Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում՝ «Տաշիր» հանրախանութի դիմաց, իր կողմից վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ՏՏ 624 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 26-ամյա Գոռ Ավետիսյանի կողմից վարած ВАЗ 2107 մակնիշի Լ 0498 համարանիշի ավտոմեքենային:

11:26 24.06.2013 | Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի Լեհաստանի Հանրապետություն

Պաշտոնական այցի շրջանակներում ի թիվս այլ միջոցառումների Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

  • Page 2185 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2180
  • 2181
  • 2182
  • 2183
  • 2184
  • 2185
  • 2186
  • 2187
  • 2188
  • 2189
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը