
Հետազոտություն. Աշխարհում ինտերնետ օգտվողների ավելի քան 50%-ը օգտվում է Facebook-ից

Ակտիվ ինտերնետ օգտվողների ավելի քան 50%-ն աշխարհում օգտվում է Facebook սոցիալական ցանցից: Այս մասին գրում է «Վեդոմոստին»` վկայակոչելով Citi և GlobalWebIndex-ի 2013 թվականի երրորդ եռամսյակի տվյալները:
Երկրորդ տեղը վարկանշում զբաղեցնում է Google+-ը (26%), որին հաջորդում են YouTube-ը (25%), Twitter-ը (22%) և Welbo-ն (21%):
Ըստ հետազոտության, սակայն, աճի տեմպերով առաջատար է Pinterest սոցիալական ծառայությունը, ըստ GlobalWebIndex-ի փորձագետների գնահատականների` մեկ տարվա ընթացքում այս ռեսուրսից օգտվողների աճը կազմել է ավելի քան 80%: Երկրորդ տեղը աճի տեմպերով զբաղեցնում է Tumblr-ը, երրորդը` Mig33 ինդոնեզիական սոցցանցը, իսկ չորրորդ տեղում Twitter-ն է: