Նախկին գործատուի զայրույթին արժանացած աշխատակիցները պատմել են նաև, որ փորձել են հանդիպել ընկերության ղեկավարությանը, սակայն, ո’չ տնօրենը, ո’չ էլ փոխտնօրենը, չեն ընդունել իրենց:
«Այսօր առավոտյան եմ խոսել ղեկավարության հետ, ասել են, որ ավտոմեքենաների ապակիների մգեցվածության թույլատրելի աստիճանը չափելու համար նախատեսված սարքերը դեռ չունեն, որ սկսեն ստուգումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ վարչական դատարանի կայացրած դատական ակտով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գործողությունները չեն ճանաչվել ոչ իրավաչափ: Ինչ վերաբերում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշմանը, ապա Ս.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Պետական եկամուտների կոմիտեն անընդունելի է համարում որոշման պատճառաբանությունները և սահմանված ժամկետում կբողոքարկի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ վճռաբեկ դատարան:
Պարզվել է, որ փլուզվել է 4-րդ փողոցի տներից մեկի (կառուցված է 1930-կան թթ.) նկուղի ճակատային հատվածը մոտ 10 քմ, ինչի հետևանքով սենյակի հատակը կախվել է:
Սեպտեմբերի 25-ի դրությամբ, որպես մեղադրյալ է ներգարվվել 19 անձ, ևս 2 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում։
Ընկերությունում նախատեսվում է իրականացնել ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն՝ «ՀՀ-ում ստուգումների կազմկերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված կարգով, որի անցկացման նպատակն ամրագրված է նույն հավելվածի 2-րդ կետով:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Գևորգ Դումանյանը նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12.45-ի սահմաններում, «Դեյվու-Դամաս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արամի փողոցի թիվ 70 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:
panorama.am-ի փոխանցմամբ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, թե հաշվի առնելով ազգային անվտանգության հարցում երկրի առջև ծառացած մարտահրավերները` Հայաստանը որոշում կայացրեց ընտրել համագործակցության Եվրասիական վեկտորը` այն է Մաքսային միության անդամակցությունը: Սակայն, ըստ Խոսրով Հարությունյանի, անհրաժեշտ է շեշտել այն իրողությունը, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը բխում է, թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի` […]
Ժամը 10:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ 65-ամյա Սամվել Ղուկասյանը, վարելով Mitsubishi մակնիշի 07 ՏԼ 898 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց՝ դեպի հանդիպակաց ուղեմաս և շրջվել:
Կողմերն անդրադարձել են կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` կրթական կարիքների գնահատման և գիշերօթիկ խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու գործընթացին առնչվող խնդիրներին:
Նախագահը հրամանգիր է ստորագրել, ըստ որի Զարուհի Նախշքարյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.09-ին, մարվել՝ 12.13-ին: Այրվել են արտադրամասի տանիքը՝ 1900 քմ և գոֆրե-տարաների արտադրամասը՝ 1400 քմ:
«Ինքը պայքարի մեջ է: Իր ընկերները, դուք տեսնում եք, պայքարում են»: «Կաշառակեր մարդու տունն այսպե՞ս կլինի», – վերանորոգման կարոտ պատերն ու համեստ կահ-կարասին մատնացույց անելով՝ հուզված փոխանցեԼ է տիկին Մարգարիտան, ով այժմ ստիպված է միայնակ խնամել իր վեց երեխաներին և ամուսնու թոշակառու մորը: «Իր (Վոլոդյա Ավետիսյանի) թոշակով ենք մենք յոլա գնացել: Իր թոշակը շատ քիչ է, չի բավարարում ընտանիքը պահելու համար»,- հավելել է նա՝ հույս հայտնելով, որ ամուսնում ազատ կարձակեն:
Այսօր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական Դաշինքի միջև կնքվեց Փոխըմբռնման Հուշագիր, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակը և օժանդակել կողմերի միջև գործակցության սերտացմանը ի նպաստ Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը:
Անցած դարի 30-ական թվականներին աղյուսից կառուցված շենքը տարիների ընթացքում ամբողջովին քայքայվել էր, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո դադարեցվել էր շենքի շահագործումը:
Հանրապետության Նախագահը Արարատի մարզում այցելել է Այնթափ համայնքի նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, ծանոթացել 144 երեխայի համար նախատեսված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին, կատարված շինարարական աշխատանքներին:
«Էս անգամ գրավոր չէ ասելիքս, քյասա բանավոր խոսել եմ ուզում հետը: Իմ խորին համոզմամբ նա ինձ պիտի որ լսի»:
Ատրճանակով սպառնալով, նրանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենցի» բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների հատված և բեռնախցիկից դուրս բերելով Ք. Բ.-ին՝ դանակի սպառնալիքով՝ նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն էր ունեցել նրա հետ: Հետո իջեցրել էր նաև դստերն ու մեքենան հափշտակելով՝ դիմել փախուստի:
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափի վահանակների սեպտեմբերի 23-ից մեկնարկած ապամոնտաժման աշխատանքների շրջանակում Թումանյան փողոցում ապամոնտաժվել է գովազդային 11 մեծ վահանակ:
Երգիչ Մարտին Մկրտչյանի տեսահոլովակի նկարահանման ժամանակ խարույկի վրա բենզին են լցնում:
ՀՀ ոստիկանության պետի 2009 թվականի ապրիլի 3-ի N 797-Ա հրամանով արագաչափ սարքերը, ի թիվս այլ տեխնիկական միջոցների (օրինակ՝ տեսախցիկ, ալկոմետր), ներառվել են ճանապարհային երթևեկության բնագավառի իրավախախտումների հայտնաբերման ամրագրման տեխնիկական միջոցների ցանկում, այսինքն՝ դրանք նախատեսված են ոստիկանության հաշվեցուցակով:
Է. Հովհաննիսյանը խորհուրդ է տվել վարորդներին, որ եթե տեսուչների կողմից կազված խախտման վերաբերյալ արձանագրությանների հետ համաձայն չեն լինում, ուշադիր կարդան այն և կատարեն հետևյալ գրառումը` ստորագրելով` «Խախտում չեմ կատարել: Արձանագրված է առանց ապացուցելու խախտումը: Գործի նյութին կցել տեսուչի տեսագրած խախտումը»:
Նոյեմբերյան քաղաքում խմելու ջուր է մատակարարվում օրական մի քանի ժամ՝ վաղ առավոտյան և երեկոյան:
Սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին, ՀԱԷԿ-ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար:
Նոր եմ վերադարձել Երևանում կայացած եռօրյա համաժողովից, որտեղ 40 հայ ակտիվիստներ, լրագրողներ և քաղաքական, կրոնական ու մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ աշխարհի 18 երկրներից (Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Դանիա, Եգիպտոս, Եթովպիա, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Հոլանդիա, Ռուսաստան, Սիրիա, Ուրուգվայ և Ֆրանսիա) մասնակցում էին դռնփակ ճեպազրույցների կառավարության բարձրաստիճան իշխանավորների հետ:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է բավական անտրամադիր ու մտահոգ։
«Ահա թե ինչու պետք է ասեմ, որ ուղղակի անընդունելի է Ռուսաստանի կողմից նման ճնշումների բանեցումը, որ նրանք կիրառում են, որպեսզի կանխեն երկրների սուվերեն որոշումները` անդամակցելու իրենց նախընտրած միությանը», – հայտարարել է Բրոկը:
Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակուցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը նույնպես կողմ է արտահայտվել Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը: