
Փլուզում Տավուշի մարզում (լուսանկարներ)

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. սեպտեմբերի 22-ին փլուզվել է Տավուշի մարզի Պառավաքար գյուղի տներից մեկի նկուղի պատը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է 4-րդ փողոցի տներից մեկի (կառուցված է 1930-կան թթ.) նկուղի ճակատային հատվածը մոտ 10 քմ, ինչի հետևանքով սենյակի հատակը կախվել է:
Զոհեր և տուժածներ չկան:
Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափերը պարզելու և գնահատելու համար: