
«Ոստիկանությունը մգեցրած ապակիներով մեքենաների դեմ դեռ չի կարող «ռեյդ» սկսել»

«Այսօր առավոտյան եմ խոսել ղեկավարության հետ, ասել են, որ ավտոմեքենաների ապակիների մգեցվածության թույլատրելի աստիճանը չափելու համար նախատեսված սարքերը դեռ չունեն, որ սկսեն ստուգումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը:
Նա ասել է, որ երեկ 7-8 զանգ են ստացել, վարորդները փորձել են պարզել՝ արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, թե ճանապարհային ոստիկանությունը մոտակա օրերին «ռեյդ» է սկսելու բոլոր այն տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, որոնց ավտոմեքենաների ապակիների մգեցվածությունը կլինի սահմանված չափից բարձր:
Է. Հովհաննիսյանն ասել է, որ առանց այդ սարքով ստուգելու, ճանապարհային ոստիկանը չի կարող տուգանել վարորդին. «Օրենքում նշված է, որ պետք է ապակիների մգեցվածության աստիճանը որոշվի սարքով»:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: