
Երևանյան պատվիրակությունը մասնակցել է Ստավրոպոլ քաղաքի տոնական միջոցառումներին

ՌԴ Ստավրոպոլ քաղաքի 236–ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 21–ին Երևանի ավագանու անդամներ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը և քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Լևոն Իգիթյանը պաշտոնական այցով մեկնել էին Ստավրոպոլ:
Ստավրոպոլի քաղաքապետ ԳեորգիԿոլյագինի հետ հանդիպման շրջանակում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Ողջունելով երևանյան պատվիրակությանը և շնորհակալություն հայտնելով քաղաքի տոնին երկրորդ տարին անընդմեջ մասնակցելու համար, ԳեորգիԿոլյագինը իր պատրաստակամությունն է հայտնել փոխգործակցությունն առավել գործնական հիմքերի վրա դնելու նպատակով փոխադարձ այցով Երևանում լինել վերաբերյալ:
Պաշտոնական այցի շրջանակում երևանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վալերի Զերենկովի և Ստավրոպոլ քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար Անդրեյ Ջատոևի հետ, որոնց շրջանակում ևս քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, Ստավրոպոլ քաղաքի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելության շրջանակում, քաղաքապետ Գեորգի Կոլյագինին է փոխանցել տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական ուղերձը:Երևանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն