
Մեքենան կողաշրջվել է.Վարորդի հարսը տեղափոխվել է հիվանդանոց

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 10:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ 65-ամյա Սամվել Ղուկասյանը, վարելով Mitsubishi մակնիշի 07 ՏԼ 898 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց՝ դեպի հանդիպակաց ուղեմաս և շրջվել:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Աշտարակ քաղաքի բնակիչ 34-ամյա Աննա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Ա. Պողոսյանը վարորդի հարսն է:
Մանրամասները կարդացեք այստեղ՝