Բաժիններ՝

«Տատիկ-Պապիկը» բարեկարգվել է (լուսանկարներ)

karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» «Տատիկ-Պապիկ», վերակառուցված հուշարձանի և պուրակի բացման հանդիսավոր արարողությունն է այսօր տեղի ունեցել, որին ներկա էին ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, համալիրի վերակառուցման հովանավոր մոսկվաբնակ բարերար Կարեն Ավագումյանը, հուշարձանի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի որդի Աշոտ Բաղդասարյանը, հյուրեր։

Հանդիսավոր բացման ժամանակ Աշոտ Բաղդասարյանը, շնորհավորելով համալիրի վերակառուցման առթիվ, շնորհակալություն է հայտել հուշարձանի վերակառուցման համար եւ խնդրել, որպեսզի քանդակի վրա այլեւս անուններ չգրվեն։

Բարերար Կարեն Ավագումյանն էլ շնորհավորելով բոլորին, շեշտել է հայրենիքին օժանդակելու անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում նմանատիպ նախաձեռնություններով հանդես կգան նաեւ գիտության, կրթության եւ այլ ոլորտներում։

arcax7

arcax9

arcax5

arcax

arcax3

arcax11

arcax10

arcax4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս