
Խոշոր ավտովթար Երևանում. կան տուժածներ (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Արման Տիգրանյանը Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իր կողմից վարած «BMW X 5» մակնիշի 16 TT 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Հաղթանակ թաղամասի բնակիչ Հակոբ Մարտիրոսյանի վարած «Opel Astra» մակնիշի 35 VԼ 058 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Հ. Մարտիրոսյանն ու նրա ուղևորը՝ անչափահաս մի տղա, տեղափոխվել են հիվանդանոցներ. վարորդը «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ անչափահաս տղան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Մանրամասները կարդացեք այստեղ՝