«Դա իրականությանը չի համապատասխանում, չգիտեմ՝ որտեղից են գալիս այդ լուրերը»,- ասել է նա։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն առաջարկել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները և բացատրությունները:
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը նշված հատվածում հայտնաբերել է Գառնի գյուղի բնակիչ, 50-ամյա Մխիթար Սեդրակյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում ստացած հրազենային վնասվածքով:
Ի կատարումն 2013թ. ապրիլի 13-ին ընդունված կանոնադրության, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը շարունակում է կուսակցության տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները:
Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս 2 իրադարձությունների մեջ իրականում պարզվում է ամենաուղիղ կապը կա:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի «Ավալ Թրեիդ» ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի արտադրություն:
Էլեկտրոնային կայքերից տեղեկացա, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրանուղեկցող իր համախոհների նկատմամբ միջադեպ է տեղի ունեցել Երևան-Մեղրի պետական նշանակության մայրուղու Լիճք գյուղի հատվածում, ռուս սահմանապահներ ներկայացած անձինք ստուգել են փաստաթղթերը, առանց հատուկ մեկնաբանությունների և առանց անվանապես ներկայանալու:
Այդ թաղամասում շատ են ռուս զինվորական ընտանիքները, սակայն մեծ թիվ են կազմում նաեւ ՌԴ քաղաքացի հայերը, նաեւ նրանք, ովքեր ժամանակին ռուսական բանակում են ծառայել, եւ նրանց շնորհվել է ծառայողական բնակարան:
Այսօր` ժամը 04:00-ի սահմաններում, դիմակավորված երեք անհայտ անձինք ավազակային հարձակում են գործել Մալաթիայում բնակվող Վարսիկ Քեփեկյանին պատկանող տան վրա:
Ետդարձի ճանապարհին, «Ժառանգության» ավտոշարասյունը նորից կանգնեցվել է ՌԴ ԱԴԾ-ի ներկայացուցիչների կողմից՝ ստուգման եւ խուզարկության նպատակով: Նրանք վերստին մերժել են Զարուհի Փոստանջյանի պահանջը՝ հիմնավորելու իրենց գործողությունները: Ռուս ԱԴԾ-ականները գործել են կոպիտ եւ անհարգալից պահվածք դրսեւորել թե ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ թե խմբի մյուս անդամների՝ ՀՀ քաղաքացիներ հանդեպ:
Դատապարտյալներիս վաղաժամկետ պայմանական ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասսայական մերժումները գնալով հանգեցնում են այն տխուր իրավիճակներին, որ դատապարտյալներիս մեծ մասի մոտ բացահայտորեն նկատվում են ներքին հոգեկան շեղվածության ախտանշաններ:
Այս գիշեր ժամը 4-ից 5-ի սահմաններում երկաթուղային վթար է գրանցվել Բագրավան-Անի ճանապարհահատվածի մոտ 27-րդ կմ-ին:
«Տեղեկացնում ենք ձեզ, որ այդ հարցը պետք է ուղղվեր հայաստանյան իշխանություններին»,- երեկ «ՀԺ»-ն նման պատասխան է ստացել Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունից։
ԱԺ-ն նամակ է ստացել նախագահականից, որում ասվում է, որ Սերժ Սարգսյանը Գևորգ Կոստանյանի թեկնածությունն առաջադրել է գլխավոր դատախազի պաշտոնում:
«Հայր ունի, մայր, որոնք սոցիալապես խիստ անապահով են, տունը պահողը այդ տղան էր, նա նոր էր ամուսնացել, կինը հղի էր եւ արդեն սպասում էր իր առաջնեկին: Ես հիմա չգիտեմ` ծնողներն անգամ իմացա՞ն, ի՞նչ եղավ նրանց հետ, տեղեկություններ չունեմ: Ես մայրաքաղաքում էի, որ ինձ զանգահարեցին, հիմա հասել եմ Գյումրի, դեպքի վայրում եմ»,-փոխանցել է գյուղապետը:
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի` սեպտեմբերի 25-ի հրամանով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի երեք անդամները։
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում Մոսկվայի «Կրեմլյովսկի» դահլիճում՝ բավականին շքեղ պայմաններում, նշվելու է Ռուսաստանի հայերի միության տասնամյակը։
Հրշեջ-փրկարարները դպրոցի դասասենյակում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»:
Հայկական մուֆլոնի որսի վերաբերյալ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում գտնվող նյութեր փոխանցվել են Վայոց Ձորի մարզի քննչական բաժին, որտեղ նյութեր են նախապատրաստվում
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակնեում ցանկանում է կազմակերպել եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջև։
«Հժ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ առաջիկայում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում սպասվում են լուրջ համալրումներ։
Մեղադրյալ Տիգրան Վիրաբյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների ջեռուցման ապահովման ու վերանորոգման աշխատանքները:
Ժամը 10:30-ի սահմաններոմ Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը Երևանյան խճուղու նրբանցքի փողոցներից մեկում տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի կովշով պատահաբար հարվածել է աշխատանքներ կատարող Շիրակի մարզի Երազգավորս գյուղի բնակիչ, 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին:
Բանվորները տրոլեյբուսի գծի աշխատանքներ էին կատարում, և այդ ժամանակ Mercedes-ը մեծ արագությամբ հարվածել է մարդկանց, այնուհետ՝ կայանված Գազ 5310-ին, որն էլ իր հերթին բախվել է կայանված քարշակին:
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակցները ծառայության ժամանակ նկատում են, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները:
Արդեն 3 ամիս է` վնասված է շենքի կոյուղին, ինչի հետևանքով խոնավացելէ շենքի պատը, և 3 աստիճանի վթարայնություն ունեցող շենքը կանգնել է փլուզման վտանգի առաջ, իսկ շենքի բնակիչները զրկվել են կոյուղատար համակարգից:
Մենք ասացինք, որ պետք է մեզանից առաջին հերթին միջադեպի համար պաշտոնապես ներողություն խնդրեն, երկրորդը՝ փոխհատուցում տրամադրեն՝ մեզ պատճառած վնասի համար եւ երրրորդը՝ պատասխանատվության կանչեն իրենց այն զինծառայողին,