Բաժիններ՝

Վարորդները պետք է խախտման վերաբերյալ արձանագրությունում բացատրություն գրեն

«Պարեկային ծառայության տեսուչը պարտավոր է միացնել իր մեքենայի տեսագրող սարքը ավտոգարաժից դուրս գալու պահից և անջատել ծառայությունն ավարտելուց հետո: Եթե այդ սարքը չի աշխատում, նա պարտավոր է դադարեցնել աշխատանքը: Նա իրավունք չունի աշխատել այն դեպքում, եթե չի աշխատում այդ սաքրը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ panorama.am-ի` ասել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` իրենք մի քանի դատական գործեր արդեն շահել են` կապված արագության սահմանված չափը խախտելու հետ: Ըստ նրա, եթե վարորդը համաձայն չէ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու հետ, պետք է խնդրել տեսուչին բացատրել մոնիթորի վրայի բոլոր գրառումներն ու թվերի նշանակությունը և իմաստը, պետք է համոզվել, որ տվյալ արագաչափը սահմանված է ժամկետում (տարին մեկ անգամ) ստուգաչափվել է, արձանագրությունը կարդալ ու անել հետևյալ գրառումը`«Բովանդակության հետ համաձայն չեմ: Խախտման վերաբերյալ բավարար բացատրություն չեմ ստացել: Գործի նյութին կցել տեսագրած խախտումը»:

Է. Հովհաննիսյանը խորհուրդ է տվել վարորդներին, որ եթե տեսուչների կողմից կազված խախտման վերաբերյալ արձանագրությանների հետ համաձայն չեն լինում, ուշադիր կարդան այն և կատարեն հետևյալ գրառումը` ստորագրելով` «Խախտում չեմ կատարել: Արձանագրված է առանց ապացուցելու խախտումը: Գործի նյութին կցել տեսուչի տեսագրած խախտումը»:

Եթե վարորդը համաձայն չէ ամրագոտին չամրակայած վիճակում երթևեկելու հետ, ապա, ըստ Է. Հովհաննիսյանի, նախ վարորդը խախտումը քննարկելու ժամանակ պետք է պնդի ամրակապված լինելու դիրքորոշումը, արձանագրությունը կարդա ու անի հետևյալ գրառումը` «Երթևեկել եմ ամրակայված վիճակում: Գործի նյութին կցել տեսուչի կողմից տեսագրած խախտումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս