31 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

22:19 14.10.2013 | Ոսկու պետական գները էական փոփոխություն չեն կրել

ՈՍԿԻ` գնման գին` 15748.00(+1.83), բացթողնման գին`17117.39 (+1.99), ԱՐԾԱԹ` գնման գին` 264.72 (+6.32), բացթողնման գին` 287.74 (+6.87), ՊԼԱՏԻՆ` գնման գին`16750.56 (+75.96), բացթողնման գին` 18207.13 (+82.56), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8523.60 (-59.8), բացթողնման գին` 9264.78 (-65):

22:14 14.10.2013 | Apple-ը 2014 թվականին կթողարկի ոչ թանկ MacBook և iMac

2014 թվականին Apple ընկերությունը կներկայացնի 12 դյույմանի MacBook-ը, էկրանի բարձր կետայնությամբ iPad-պլանշետը և սեղանի համար նախատեսված iMac-ի բյուջետային տարբերակը: Այս մասին հայտնում է CNet Asia-ն:

22:02 14.10.2013 | ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է հրապարակային քննարկումների

Վերահաստատելով իր դիրքորոշումը, ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, պատրաստ է ընդունել ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանին և վերջինիս հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալ նրա հետ:

22:01 14.10.2013 | Երեք պատահար մայրաքաղաքում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.45-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո նաև՝ մայթեզրին կայանված մեկ այլ «Օպել»-ի:

21:56 14.10.2013 | Արմեն Գևորգյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Փարիզում երկկողմ հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի գործընկերների հետ:

21:39 14.10.2013 | «Հարավկովկասյան երկաթուղին» այս տարի բեռնել է 1.5 միլիոն տոննա բեռ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն 2013 թ.–ի 9 ամսվա ընթացքում բեռնել է 1,5 մլն տոննա բեռ` 2,1 տոկոսով գերազանցելով 2012 թ.–ի նույն ցուցանիշը, ասել է ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ՀԿԵ–ի հունվար–սեպտեմբերի արդյունքների ամփոփման ժամանակ։

21:20 14.10.2013 | Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել 26-ամյա Արմանին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին, որը օգոստոսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի, 177 հոդվածի 2-րդ մասի և 165 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (գողություն, կողոպուտ, անչափահասին հանցագործության մեջ ներքաշում):

21:01 14.10.2013 | Դոլարն էժանացավ 1 դրամով

Ուրբաթ օրվա համեմատ ամերիկյան արժույթն էժանացել է 0.24%-ով կամ 1 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 200 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 406 դրամ, վաճառքինը՝ 409 դրամ:

20:59 14.10.2013 | Սուրեն Սուրենյանց. «Սամվել Ալեքսանյանը ինձ միշտ էլ օժանդակել է» (տեսանյութ)

«Երբ որ ինձ տարբեր ժամանակներում գումարներ է պետք եղել, Սամվել Ալեքսանյանը ինձ միշտ օժանդակել է»:

20:41 14.10.2013 | «Տոյոտա-Վիտս»-ի ուղևորի մոտից հայտնաբերվել է հաշիշանման զանված. վարորդն և 2 ուղևորները բերման են ենթարկվել

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Սյունիքի մարզային վարչության ծառայողները Մեղրի-Քաջարան ճանապարհի 35-րդ կմ-ից, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել «Տոյոտա-Վիտս» մակնիշի ավտոմեքենա` վարորդի և 2 ուղևորների հետ միասին:

20:27 14.10.2013 | Մազմանյանը՝ Սաքունցին. Դուք պետք է կողմնորոշվեք, թե ի՞նչ եք վիճարկում

«Հայցը, որի մասին խոսում է պրն Սաքունցը, չի հագնեցնելու այդ համաձայնագրի սահմանադրականության քննարկման: Միջազգային պայմանագրերը չեն կարող դառնալ սահմանադրաիրավական վեճի առարկա՝ որպես կիրառված իրավական ակտ»,- ասել է Արտակ Զեյնալյանը:

20:21 14.10.2013 | Պատահար Ղուկասավան-Դարակերտ ճանապարհին

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ղուկասավան-Դարակերտ ճանապարհին՝ Ղուկասավան գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա», «ԲՄՎ X-5» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ:

20:01 14.10.2013 | Սպասվում է փոփոխական եղանակ

Հոկտեմբերի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 2-3, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

19:49 14.10.2013 | Արմավիրում կամրջի տակ 20-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր« կոչվող կամրջի տակ աղջկա դի է հայտնաբերվել: Քաղաքացիները նկատելով դին՝ երեկ հոկտեմբերի 13-ին, ահազանգել են ոստիկաններին:

19:42 14.10.2013 | Աչքերը կարած դատապարտյալ Արտակ Հակոբյանը կրկին պատրաստվում է դիմել ինքնախեղման

Ում ասես դիմել ենք, նույնիսկ մի քանի երկրների դեսպաններից քաղաքական ապաստան է խնդրել Արտակը, որովհետև այդ պաշտոնյաներին կաշառակերության համար ձերբակալելուց հետո նրա կյանքը դժոխքի է վերածվել գաղութում:

19:40 14.10.2013 | Ջուր չի լինելու նաև Աջափնյակում, Մալաթիայում և Մերձավան գյուղում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

19:28 14.10.2013 | Մարտուն Գրիգորյանը դեռևս չի կարող դիրքորոշում հայտնել Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ

Մինչ այդ, ինչպես արդեն հայտնի է, ԱԺ-ը քննարկելու է 50 օրինագծեր, որոնց նպատակը, կարծում եմ, օրենսդրությունների համադրումն է, գուցե նաև նույնացումը: Թե ի՞նչ օրինագծերի մասին է խոսքը, թե ի՞նչ կշահի Հայաստանի տնտեսությունը, ի՞նչ կշահենք կամ կկորցնենք մենք` Հայաստանի քաղաքացիներս, առ այսօր անհայտ է:

19:11 14.10.2013 | Բանդիտիզմի գործով պաշտպանի հարցով դատարանը կդիմի փաստաբանների պալատին

Այսօրվա դատական նիստում շարունակվել է բանդիտիզմի գործի գրավոր ապացույցների հետազոտումը: Մասնավորապես, հետազոտվեց ավազակային հարձակումների վայրերում քննչական փորձարարության արձանագրությունը և դրա տեսագրությունը:

19:11 14.10.2013 | Երեք ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «FORD TRANSIT» մակնիշի ավտոմեքենայի:

19:01 14.10.2013 | Սերժ Սարգսյանն ընդունել է Ռայմոնդ Պաուլսին

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահը շնորհավորել է անվանի երգահանին ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ:

18:57 14.10.2013 | Կճոյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շնորհավորել է ուսուցչական երգչախմբին

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Առիթը կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի համերգն էր, որը նվիրված էր ուսուցիչների տոնին: Երգացանկում Կոմիտասի երգերն էին:

18:53 14.10.2013 | ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև ստորագրվել է Մտադրությունների հուշագիր

Պետական եկամուտների կոմիտեն համագործակցություն է սկսել Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ: Հոկտեմբերի 14-ին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը ստորագրել են Մտադրությունների հուշագիր, որը թույլ կտա համակարգի աշխատակիցներին և բիզնեսի ներկայացուցիչներին ձեռք բերել միջազգային որակի կրթություն:

18:40 14.10.2013 | Աշտարակ-Երևան ճանապարհին բախվել են 3 ավտոմեքենաներ

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ», «Իսուզու» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:

18:40 14.10.2013 | Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել

Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, բնակչության հետ համագործակցելու, համայնքների քրեածին իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ:

18:10 14.10.2013 | Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է ընկել ձորը

Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «MVM» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

18:00 14.10.2013 | Սուրեն Սարգսյան. Ունենք Սաքունցներ և Բալայաններ

Սաքունցները, դրամաշնորհ ստանալով, ասում են` ոչինչ, թող մեկն էլ այլասերված լինի, գնա պսակվի: Բալայանն էլ ասում է` ցավդ տանեմ, եթիմ ենք , մեզ տեր դարձեք: Դե թող էդ դեպքում բոլոր էդպես մտածողները իրենց կանանց համար առողջ տղամարդ բերեն դրսից, գետինը չե՞ն մտնում: Էդքան տղերքը գնացին Եռաբլուրվեցին:

17:41 14.10.2013 | Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 13-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տավրոսի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում ավտոմեքենա է այրվում:

17:21 14.10.2013 | Գողությունը չստացվեց, բայց՝ բերման ենթարկվեց

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 12-ին Բագրատունյաց փողոցի թիվ 16/2 հասցեից բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Կարապետ Թ.-ն, որը սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությնա պաշտոնական կայքը։

17:08 14.10.2013 | Հովիկ Աբրահամյան. Հայաստանը պատրաստ է «քննարկել և շտկել» Մաքսային միությանը հակասող դրույթները

Ձևակերպման հետ համաձայն չեմ, որ մենք շեղվել ենք եվրոպական ուղուց: Մենք եվրոպական արժեքները բարձր ենք գնահատում և շարունակելու ենք համագործակցությունը Եվրամիության հետ: Այս վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացնել Հայաստանում Եվրամիության աջակցությամբ: Ուղղակի մեր Մաքսային միությանը միանալը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է մեր շահերից:

17:01 14.10.2013 | 70-ամյա կնոջը վրաերթի է ենթարկել ու դիմել փախուստի

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արտաշատի Արազի փողոցի թիվ 8 տան դիմաց «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:

  • Page 1980 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1975
  • 1976
  • 1977
  • 1978
  • 1979
  • 1980
  • 1981
  • 1982
  • 1983
  • 1984
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
«Եվ այդ մեկ ընտրողը դու ես...». Ալլահ աքբար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը