
Դոլարն էժանացավ 1 դրամով

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408 դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ ամերիկյան արժույթն էժանացել է 0.24%-ով կամ 1 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 200 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 406 դրամ, վաճառքինը՝ 409 դրամ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում ամերիկյան արժույթը կայուն կերպով թանկանում էր, և շաբաթվա վերջին բորսակայական միջին փոխարժեքը հասել էր 409 դրամի։