Բաժիններ՝

Պեդոֆիլների դեմ պայքարող ակտիվիստին սպանել են

Թաթարստանում ոստիկանությունը հետաքննում է պեդոֆիլների դեմ պայքարող ակտիվիստ աղջկա սպանության գործը։ 30 ամյա Ելենա Գորբուշկովայի արյունաշաղախ մարմինը հայտնաբերվել է Նաբերեժնիե Չելնի քաղաքում՝ հասարակական տրանսպորտի կանգառի մոտակայքում։

Նեղ շրջանակներում հայտնի «Оккупай педофиляй» շարժման ակտիվիստի մարմնի վրա փորձագետները հայտնաբերել են դանակի 20 հարված։ Մարդասպանը հարվածել է հիմնականում դեմքին և վզին։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում մի քանի անգամ քրեական պատասխանատվության ենթարկված 27-ամյա մի տղամարդ՝ նույն քաղաքի բնակիչ։ Նա խոստովանել է, որ աղջկան ինքն է սպանել՝ անձնական ոչ հարթ հարաբերությունների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031