Բաժիններ՝

Վթար`Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենան գլորվել է ձորը

Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 35ՍՏ491 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1982թ. ծնված  Ալբերտ Միգոյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 8 մ խորությամբ):

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Զոհեր և վիրավորներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031