Բաժիններ՝

Երեք պատահար մայրաքաղաքում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 20 շենքի դիմաց «BMV-X-5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին գլխով հարվածել է դիմապակուն և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 18.40-ին,  «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջ փողոցում  բախվել  է մայթեզրին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.45-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո նաև՝  մայթեզրին կայանված  մեկ այլ  «Օպել»-ի:

«Օպել»-ներից մեկի  վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս