
Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել 26-ամյա Արմանին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին, որը օգոստոսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի, 177 հոդվածի 2-րդ մասի և 165 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (գողություն, կողոպուտ, անչափահասին հանցագործության մեջ ներքաշում):