
«Տոյոտա-Վիտս»-ի ուղևորի մոտից հայտնաբերվել է հաշիշանման զանված. վարորդն և 2 ուղևորները բերման են ենթարկվել

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Սյունիքի մարզային վարչության ծառայողները Մեղրի-Քաջարան ճանապարհի 35-րդ կմ-ից, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել «Տոյոտա-Վիտս» մակնիշի ավտոմեքենա` վարորդի և 2 ուղևորների հետ միասին:
Ուղևորներից մեկի խուզարկությամբ` սպորտային ուսապարկի գրպանից, հայտնաբերվել է 97,83 գ կշռով գորշ, մուգ դարչնագույն, հաշիշ թմրամիջոցին նմանվող զանգված:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն ուղևորի մոտից հայտնաբերվել է ևս 8,2 գ և 1.5 գրամ համանման զանգվածներ
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: