Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Մխիթար Ե.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ամոթ ՀՀ իշխանություններին, որոնք այդպես էլ չկարողացան մի քանի վայրկյանում ավերվածը 25 տարում շտկել, որոնք այդպես էլ սեփական խոսքերն ու խոստումները թողեցին անկատար:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է տեղադրել «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանը, ինչը Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հնարավոր կոնֆլիկտի պատճառ կարող է դառնալ:
Խնձորեսկ գյուղի ոլորանների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ:
Երջանկության ինդեքսը կազմվել է «Jetpac City Guide» ծրագրի հեղինակների կողմից: Նրանք Instagram-ում տեղադրված միլիոնավոր լուսանկարներ են վերլուծել:
Հատկանշական է, որ այս երեւելի «որսորդներից» ոչ մեկ արարքը չի վերցրել իր վրա, փոխարենը դա արել է Վաչագան Ղարախանյանը, ում տարել էին ուղղակի որպես որսորդ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ս. Աֆյանն ու Ա. Ղազարյանը հացադուլ են հայարարարել, ինչի արդյունքում տեղափոխվել են ՔԿՀ-ի 1-ին հարկում գտնվող թիվ 1 խուց:
Հերթական ստուգայցը. իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունն ու հասցեները:
Բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով:
Հայ ժողովուրդը համերաշխորեն միանում է աշխարհի առաջադեմ մարդկության աղոթքներին:
Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացվի. այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 60-ամյակի առթիվ:
Խոսելով Կովկասի մասին` նա նշել է, որ իրավիճակն այնտեղ «շատ բարդ» է, եւ Շվեյցարիան կաջակցի կողմերի միջեւ երկխոսության զարգացմանը:
Մայրը վայր է ընկել՝ ընկած վիճակում էլ շարունակելով նախատել որդուն, իսկ նա էլ ծնկներով հենվելով մոր կրծքավանդակի շրջանին՝ սպանելու դիտավորությամբ, շարունակել է բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնել մոր գլխի շրջանին և պատճառած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման արդյունքում «ապօրինաբար կյանքից զրկել է» մորը:
Ռուսաստանն անում է ամեն ինչ, բայց Հայաստանի պարագայում գազի վերջնական գները որոշվում են ՀՀ կառավարության մասնակցությամբ, և ես համոզված եմ, որ գազի գինը սպառողի համար չի էժանանա:
Իրան-Հայաստան գազատարի կառուցումից 15 տարի անց Իրանին սահմանակից Մեղրիի բնակիչներին ամենաշատը մտահոգող խնդիրը գազաֆիկացման վերաբերյալ չիրականացած պաշտոնական խոստումներն են:
Մանդելայի մահվան հետ կապված ցավակցությունների գիրքը ՀԱՀ դեսպանատներում բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 15-ը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում ներկայացրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի 2013թ․ հրատարակությունները:
Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցները անօգնական վիճակում են հայտնվում հատկապես ձմռան ամիսներին և իրենց վաղուց շարքից դուրս եկած տնակները ջեռուցում են ձեռքերն ընկածով:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.55-ին, 1956 թ. ծնված Սամվել Ս.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ֆիզիկայի ինստիտուտի վարչական շենքում մի անձ դանակով սպառնացել և հարձակվել է իր վրա:
Նախագահը կարևորել և բարձր է գնահատել պարոն Ռուքեի և նրա ղեկավարած պատգամավորական խմբի անձնվեր և հետևողական աշխատանքը՝ ուղղված թե´ Ֆրանսիայի խորհրդարանում և թե´ քաղաքային, մարզային խորհուրդներում հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը, միջազգային հարթակներում համագործակցության խորացմանը:
Դեկտեմբերի 7-ին, 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին և 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ:
Թեև շատերը սպասում էին, որ դեկտեմբերի 7-ից մեկ օր առաջ հայտարարված արտահերթ նիստի օրակարգում առանձնակի կարևորության հարցեր ներառված կլինեն, սակայն այսօր Գյումրու ավագանին ընդամենը ամանորյա տոնակատարություններին վերաբերող հարցեր քննարկեց և փոփոխություններ կատարեց ավագանու նախկինում ընդունած մի քանի որոշումներում:
Ուրեմն` բոլորս դուրս ենք գալիս փողոցներ և հրապարակներ, մեր պահանջները կարող են լինել տարբեր, սակայն ունեն մեկ թիրախ` Սերժ Սարգսյան և նրան սպասարկող բռնազավթիչներ: 2013-ը ճանապարհում ենք և 2014-ը դիմավորում ենք համընդհանուր ընդվզումներով:
Դեկտեմբերի 6-ին Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին: Կ-Ժ.Տոկաեւը դրական է գնահատել ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը՝ խոստանալով Ղազախստանի օրենսդիր մարմնի աջակցությունն անդամակցման համար հարկավոր ընթացակարգերն ավարտելու գործում:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 22 շենքի բնակարաններից մեկում: