Բեզոարյան այծի որսի մասնակիցների մեջ է նաեւ Արտաշատի զինկոմը. Նոր մանրամասներ
Բեզոարյան այծի ապօրինի որսի գործի շրջանակներում դեռեւս մեղադրյալներ չկան, անց են կացվում քննչական գործողություններ, հարցաքննվում են մի շարք անձինք: Այս մասին հայտնել են NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:
Գործակալության տեղեկություններով՝ մինչեւ տարեվերջ գործով փոփոխություններ կլինեն, մեղադրանքներ կառաջադրվեն: Իսկ մինչ այդ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել որդի գնացած անձանց մասին: Մասնավորապես, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանի եւ Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանի հետ որսի գնացած Արայիկ Մուրադյանը եւս պատահական անձնավորություն չէ, նա նախկինում Վայքի զորամասի հրամանատար էր, այժմ Արտաշատի զինկոմն է, մականունն է՝ «Մախնո»:
Մյուս անձնավորությունը՝ Վահան Սաղաթելյանը, ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ, գողական աշխարհի ներկայացուցիչ է, հայտնի է «Երվանդի Ռուբո» անվամբ, քանի որ հոր անվանումը Երվանդ է, իսկ իրեն Ռուբո են ասում: Հատկանշական է, որ այս երեւելի «որսորդներից» ոչ մեկ արարքը չի վերցրել իր վրա, փոխարենը դա արել է Վաչագան Ղարախանյանը, ում տարել էին ուղղակի որպես որսորդ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: