Բաժիններ՝

Շենավանցի «Ռոմեո»-ի ու նրա ընկերների պատիժը պայմանականորեն չի կիրառվի

ՀՀ Արագածոտնի մարզի Շենավան գյուղի անչափահաս երեք բնակիչներ համագյուղացի անչափահաս աղջկան առևանգելու փորձ էին արել «բարի նպատակներով»  անչափահասներից մեկը շարունակում էր սիրել աղջկան, իսկ վերջինս դադարել էր տղային սիրել ու չէր ցանկանում այլևս նրա հետ ընկերություն անել:

Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Անչափահասները որոշել են հանուն ընկերոջ՝ նրա հետ միասին ամուսնության նպատակով առևանգել անչափահաս աղջկան, սակայն «հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ անչափահասների կամքից անկախ պատճառներով». առևանգումը կանխվել է ոստիկանների կողմից: Ի դեպ, անչափահաս տղաները  դրական են բնութագրվում, դպրոցում ցուցաբերել են  միջին  առաջադիմություն, հաճախել  մարզական խմբակներ:    Գործով միակ չափահասը տաքսու վարորդն է, ով համաձայնել է «ուղևորափոխադրման»՝ իմանալով, որ «աղջիկը չափահաս է և համաձայն է»:  Գյուղամիջյան ճանապարհին հանդիպելով անփաչահաս աղջկան՝  նրա նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ,  ամբաստանյալները նստեցրել են  նրան ավտոմեքենան:    Համագյուղացին, որդու ու քրոջ որդու հետ տեսնելով առևանգման պահը և լսելով աղջկա օգնության ճիչերը, փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն՝ ապարդյուն:    Տեղեկանալով դեպքի մասին՝ աղջկա եղբայրը զանգահարել է իրենց ազգական, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչին և հայտնել, որ իր քրոջն ավտոմեքենայով առևանգել են: Որոշ ժամանակ անց այդ մեքենան և դրա մեջ գտնվող անձինք ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել են Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, որտեղից բերման են ենթարկվել Աշտարակի ոստիկանության բաժին:   Անչափահասներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անչափահասի առևանգման փորձ: Քրեական գործից անջատվել է տաքսու վարորդ Սուրեն Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 7-րդ կետերով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառանալիքով, շահադիտական դրդումներով մարդուն առևանգելուն օժանդակելը, քրեական գործի մասը, և դրանով կատարվում է նախաքննություն:   ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ռ.Բարսեղյանի նախագահությամբ, հոկտեմբերի 1-ի դատավճռով՝ անչափահասներին մեղավոր է ճանաչել  առաջադրված մեղադրանքում և  դատապարտել  4-ական  տարվա  պայմանական ազատազրկման՝  2-ական տարվա  փորձաշրջանով:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս