
Գորիս- Ստեփանակերտ ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ Խնձորեսկ գյուղի ոլորանների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: