Նոր սկանդալ է հասունանում սպորտի ոլորտում

NEWS.am-ի փոխանցմամբ` հայկական սպորտի ոլորտում հերթական սկանդալն է հասունանում, այս անգամ՝ եռակողմ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է տեղադրել «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանը, ինչը Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հնարավոր կոնֆլիկտի պատճառ կարող է դառնալ:

Դեռեւս հոկտեմբերի սկզբին «Արարատ» 73-ի հաղթանակների 40-րդ հոբելյանական միջոցառման ժամանակ Յուրի Վարդանյանը ցանկություն եւ մտադրություն էր հայտնել «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ նրանց նվիրված արձան տեղադրելու մասին: Այդ հարցով նրան դիմել էին ֆուտբոլիստները, նախարարը չէր մերժել, ասել էր, որ այդ հարցը կքննարկեն քաղաքային իշխանության հետ եւ կփորձեն լուծումներ տալ: NEWS.am-ի տեղեկություններով՝ այս հարցով առայժմ նախարարությունում որեւէ բան չի արվել, հավանաբար պատճառը մեծ ծախսերն են:

Փոխարենը «Արարատ» 73-ի ֆուտբոլիստների հայաստանյան այցի ժամանակ նրանց ընդունելության արժանացրած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջ է անցել նախարարից եւ գործնական քայլերի է դիմել: Նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Գագիկ Ծառուկյանը հուշարձանի նախագծերի մրցույթ է հայտարարել, արդեն մի քանի նախագծեր ներկայացրել են, դրանք ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է: Լավագույն նախագիծը կընտրեն «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները, ովքեր էլ, Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, դիմել էին Գագիկ Ծառուկյանին՝ հուշարձան տեղադրելու խնդրանքով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս